ինժեներական շտապ օգնություն արտադրամասին

ձեր անխափան աշխատող արտադրամասը մեր դեմքն է

Գրանցվեք և ստացեք մասնագետի անվճար խորհրդատվություն

Հաստոցների Մոդեռնիզացիա

Տրամադրում ենք ծառայությունների ամբողջական փաթեթ ավտոմատ համակագերի ներդրման համար՝ սկսած նախագծումից մինչև վերջնական կարգաբերում և շահագործման հանձնում։

Գործընթացը ներառում է

  • Ավտոմատ համակարգի նախագծում (հոսքագծերի և հաստոցների ավտոմատացում)
  • Ղեկավարման և վերահսկման համակարգերի մշակում։ Համակարգերը նախագծվում են էլեկտրոնային սարքավորումների հիման վրա՝
    օգտագործելով ժամանակակից ծրագրավորվող կոնտրոլլերների (PLC) լայն հնարավորությունները:
  • Մասնագիտացված սարքավորումների ընտրություն հաշվի առնելով արտադրության պահանջներին համապատասխան գին-որակ հարաբերակցությունը
  • Ուժային և ղեկավարման պահարանների կառուցում
  • էլեկտրոնային մեխանիկական, էլէկտրական և հիդրավլիկ հանգույցների վերանորոգման աշխատանքներ,
  • Հատուկ մոնտաժային աշխատանքներ
  • Ծրագրային փաթեթների վերականգնում և ծրագրավորում
  • Անձնակազմի ուսուցում համակարգը աշխատացնելու վերաբերյալ
  • Հոսքագծերի և հաստոցների սպասարկում

Մեր կողմից մշակված համակարգերը բացի բուն պրոցեսի կազմակերպումից ներառում են նաև.

  • դիագնոստիկա
  • մոնիտորինգ
  • ինֆորմացիայի արխիվացիա
  • աշխատանքի ընթացքի գրաֆիկների արտապատկերում  անալիզի և աշխատանքների վերահսկողության նպատակով
  • վթարային ազդանշանների համակարգ

ԱՍՈՒՊ-ի մասնագետները աշխատանքային փորձ ունեն հետևյալ բնագավառներում.

  • սև մետալուրգիա
  • ալյումինի արդյունաբերություն
  • սննդի արդյունաբերություն
  • տպագրություն
  • տրանսպորտ
  • մեքենաշինություն
  • քիմիական արդյունաբերություն
  • արտադրական շինություններ
  • բնակելի օբյեկտների շինարարություն

Ծանոթացեք վերազինման փուլերին առավել մանրամասն։

Մանրամասն


Zeppelin
Ararat juce
Art Global
ML Mining
Noyan
SIS
Pepsi
Pure Iron
VH Stone
Sahakyan Shin

Մեր գործընկերներն են